Միայն հիմարները չեն հասկանում, որ ռեժիմը ՀԱԵ հետևից է ընկել, որովհետև դա ազգային է, դա հայկական է: Եվ մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում այս համատարած հիմարացած վիճակը:
Ու այս պայմաններում մյուս դիմադրողների հետ էլ ինչ ուզում անում են. քաղաքացիական հագուստով և քաղաքացիական մեքենայով «օրինապահ» մարմինները մարդ են փողոցից տանում կամ զուտ իրենց քմահաճույքով (վերադասի ցուցումով) կարմիր բերետավորները մայթով անցնող մարդ են բռնում տանում ու վրան քրեական գործ հարուցում. սա էլ է արդեն նորմալ դարձել, նույնիսկ լրատվականները այլևս պատշաչ չեն անդրադառնում:
Նիկոլն այնքան է կառավարելի դարձրել մեծամասնությանը, որ հիմա փողոցներում ինքը սկսի մարդ գնդակահարել, ու իրեն ընդդիմախոս մեկի վրա կարեն գործը, գրեթե ոչ ոք ձայն չի հանի, իսկ շատերն էլ կհավատան:
Սրբազան պայքարի վրա տեռորիզմի կեղծ թեմա կարեցին, մի քանի կտրտած ձայնագրություն կպցրին իրար ու տարածեցին, մարդկանց օրինական զենքերի նկարներ հրապարակեցին, և Բագրատ սրբազանի դատին չեկան նույնիսկ իր արևով երդվող շատ-շատերը: Չէ՛, անաղուհաց քրդի շուն չեն, ուղղակի հարիֆ են, հավատացել են իշխանության կեղծիքին և մանիպուլացվել են, մտածել են՝ չգնան «տեռորիստին» աջակցելու. Ինչպես մեր Բագրատ սրբազանը կասեր՝ ձյուն գա գլխներիդ:
Շատերին թվում է, թե հեսա սա էլ կտան ու վերջ, սրանից էլ կհրաժարվեն ու վերջ, հանգիստ կապրեն, բայց Նիկոլը սատկացնելու է բոլորին, նույնիսկ այն միամիտ հայ ոստիկանին, որ քարոզի տակ է և քաղաքական ձերբակալության ենթարկվածին ասում է. «Ամեն մեկն իր գործով պիտի զբաղվի և չխառնվի այլ թեմաների»:
Քանզի Նիկոլը ատում է ցանկացած հայկականը, և նա այստեղ է, որ մենք չլինենք:
Ես դեռ հուսով եմ, որ սա շատ շուտով հասկանալի կլինի շատ ավելի մեծ թվով մարդկանց, ինչն էլ կօգնի հեռացնելու այս ռեժիմը, այլապես վերջներս եկել է:
Հովհաննես Ավետիսյան